Հա

Քաղաքական

24/09/2020 - 11:31

«Քաղաքական անյաջողութիւնները Սաուդական Արաբիայի զառանցանքի են մատնել». ԱԳՆ խօսնակ

Եմէնում իրարյաջորդ քաղաքական եւ ռազմական անհաջողութիւնները Սաուդական Արաբիային զառանցանքի են մատնել. յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում Սաուդական Արաբիայի թագաւորի ելոյթի ընթացքում Իրանին ուղղւած մեղադրանքները:

«alikonline.ir»- Եմէնում իրարյաջորդ քաղաքական եւ ռազմական անյաջողութիւնները Սաուդական Արաբիային զառանցանքի են մատնել. յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում Սաուդական Արաբիայի թագաւորի ելոյթի ընթացքում Իրանին ուղղւած մեղադրանքները:

«Սաուդական Արաբիան որպէս թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների գաղափարախօսութեան հիմնական գեներացնողն ու բնօրրանը, եւ ահաբեկչութեան հիմնական ֆինանսական եւ նիւթատեխնիկական հովանաւորողը տարածաշրջանում, երկար տարիներ է, ինչ իրականութիւնից եւ իր գործած յանցագործութիւնների համար պատասխանատւութիւնից խուսափելու նպատակով, որդեգրել է փաստերը աղաւաղելու քաղաքականութիւնը՝ ժամանակ ձգելու նպատակով:

Սաուդական ռեժիմի աջակցութիւնն ու գորածկցութիւնը ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման ձախողւած քաղաքականութիւնը շարունակելու հարցում, սիոնիստական վարչակազմի հետ յարաբերութիւններ ձեւաւորելու փորձերը, եւ սեփական ժողովրդի գրպանից օտարներին միլիարդաւոր դոլարներով կաշառելը ոչ միայն նրանց համար որեւէ արդիւնք չի ունեցել, այլեւ արաբական աշխարհում Սաուդական Արաբիայի նւաստացման պատճառն է դարձել:

Եմէնում իրարյաջորդ քաղաքական եւ ռազմական անհաջողութիւնները Սաուդական Արաբիային զառանցանքի են մատնել, եւ փորձում են խուսափել եմէնցի կանանց եւ երեխաների դէմ իրենց իրականացրած ռազմական յանցագործութիւնների պատասխանատւութիւնից՝ մեղադրելով այլ երկրների»,- ասել է Խաթիբ Զադէն՝ յստակեցնելով. «Տարածաշրջանային հարցերով իր յանձնառու քաղաքականութեան շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բազմիցս նախազգուշացրել է աշխարհին Սաուդական Արաբիայի սխալ հաշւարկների մասին, որոնք ահաւոր հետեւանքներ են ունեցել տարածաշրջանի համար: Ինչպէս միշտ, Իրանը շեշտում է տարածաշրջանում դիւանագիտական եւ երկխօսութեանն ուղղւած գործընթացների ամրապնդման եւ բոլոր հարեւանների հետ յարաբերութիւնների զարգացման իր սկզբունքային քաղաքականութիւնը»: 

Յիշեցնենք, որ Սաուդական Արաբիայի թագաւորն իր ելոյթում անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, միջազգային հանրութեանը կոչ է արել դիմակայել Իրանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։