Հա

Քաղաքական

24/09/2020 - 13:00

Սեպտեմբերի 21-ի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական առանձին ուղերձներ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին

Սեպտեմբերի 21-ի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական առանձին ուղերձներ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին: 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 21-ի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական առանձին ուղերձներ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին: Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտօնական կայքից:

Շնորհաւորելով ՀՀ անկախութեան օրւայ առիթով, նախագահ Սարգսեանին ուղղւած ուղերձում դոկտ. Ռոհանին յոյս է յայտնել, որ Թեհրան-Երեւան բարեկամական յարաբերութիւնների առաւել ամրապնդման եւ ընդլայնման ականատեսը կը լինենք՝ ի նպաստ երկու ժողովրդների շահերի:

Վարչապետ Փաշինեանին ուղղւած ուղերձում Հանրապետութեան նախագահը նշել է, որ երկու երկրների մշակութային եւ սոցիլական ընդհանրութիւնները, եւ բարեկամական կապերը պարարտ հող են ստեղծում երկկողմ յարաբերութիւնների զարգացման եւ խորացման համար, եւ ներդնելով համատեղ ջանքերը, երկու երկրների ժողովրդներն աշխարհի երկրների համար կը դառնան կառուցողական եւ բարեկամական յարաբերութիւնների օրինակ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։