Հա

Քաղաքական

26/09/2020 - 13:10

«Իրանի ժողովրդի դէմ ուղղւած բոլոր յանցագործութիւնների հասցէատէրը Սպիտակ տունն է». Հանրապետութեան նախագահ

Իրանի ժողովրդի դէմ ուղղւած բոլոր յանցագործութիւնների հասցէատէրը Սպիտակ տունն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանի ժողովրդի դէմ ուղղւած բոլոր յանցագործութիւնների հասցէատէրը Սպիտակ տունն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Իրանի ժողովորդի դէմ ուղղւած ԱՄՆ թշնամական գործողութիւններին, նախագահն ասել է. «Աեմրիկացիները վերջերս յայտարարեցին, որ Իրանին տասնեակ միլիարդաւոր դոլարների վնաս են պատճառել: 1397, 98 եւ 99 թւականներին առնւազն 150 մլրդ դոլարի վնաս են պատճառել երկրին: Անօրինական եւ հակամարդկային պատժամիջոցների եւ ահաբեկչական գործողութիւններով, նրանք դադարեցրեցին Իրանին դեղորայքի եւ սննդի մատակարարումը: Նրանք այն մարդիկ են, որոնց նման վայրագներին երբեւէ չենք տեսել Սպիտակ տան պատմութեան ընթացքում»:

Նա Իրանի ժողովրդի դէմ ուղղւած բոլոր յանցագործութիւնների հասցէատէրին համարել է Սպիտակ տանը, եւ ոմանց կոչ է արել նեղ՝ խմբակային շահերից ելնելով, չփորձեն մոլորեցնել ժողովրդին, եւ առկայ սոցիալ-տնտեսական խնդիրների եւ դժւարութիւնների համար մեղաւորութեան սլաքն չուղղեն սխալ ուղղութեամբ:

Անդրադառնալով երկրում համավարակային վիճակին, դոկտ. Ռոհանին նշել է, որ առկայ տւեալները փաստում են որ քաղաքացիների 48-53 տոկոսն է միայն հետեւում առողջապահական ցուցումներին, որն ըստ նրա՝ անբաւարար ցուցանիշ է, եւ անհրաժեշտ է այդ ցուցանիշը կտրուկ բարելաւել:

Նախագահը նշել է, որ համավարակի դէմ պայքարի գործում անհարաժեշտ է, որպէսզի ժողովրդը լրջօրէն հետեւի առողջապահական ցուցումներին: Դրանց անբաւարար կատարումն ըստ նրա՝ յաւելեալ խնդիրներ է առաջացնում ժողովրդի համար:

Նա կարեւորել է նաեւ վերահսկողութեան հարցը, որը պէտք է սաստկացնել: Այս համատեքստում նախագահը կարեւորել է յատկապէս քաղաքացիների կողմից պարտադիր բժշկական դիմակներ կրելու վերահսկողութեան հարցը:

Դոկտ. Ռոհանին տեղեկացրել է, որ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբն իր այսօրւայ նիստի ընթացքում որոշում է ընդունել, նահանգային շտաբներին լիազօրել, որպէսզի հաշւի առնելով տեղի պայմանները մէկ-երկու շաբաթով սոցիալական որոշակի սահմանափակումներ կիրառեն, որպէսզի հնարաւոր լինի յաղթահարել առկայ բարդ պայմանները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։