Հա

Քաղաքական

27/09/2020 - 08:31

«ԱՄՆ ԶՈՒ-ի ներկայաութիւնը վնասակար է տարածաշրջանի անվտանգութեանը եւ կայունութեանը». Ռոհանին՝ Իրաքի ԱԳՆ-ի հետ հանդիպման ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 26-ին ընդունել է պաշտօնական այցով Թեհրան ժամանած Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսէյնին:

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 26-ին ընդունել է պաշտօնական այցով Թեհրան ժամանած Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսէյնին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով եկկողմ յարաբերութիւններին, նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդը եւ Կառավարութիւնն Իրաքին համարում են բարեկամ երկիր, եւ տարբեր փուլերում աջակցել են այդ երկրի ժողովրդին եւ Կառավարութեանը:

«Մենք տարբեր ժամանակներում միշտ եղել ենք Իրաքի ժողովրդի եւ օրինական իշխանութիւնների կողքին, եւ դրա լաւագոյն օրինակը ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման յարձակումների ժամանակ Իրաքի ժողովրդին եւ Կառավարութեանը ցուցաբերած աջակցութիւնն է»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Նշելով, որ պաշտօնական Թեհրանը մշտապէս յստակ յայտարարել է իր քաղաքական տեսակէտներն ու դիրքորոշումները, Հանրապետութեան նախագահն ընդգծել է. «Մենք համարում ենք, որ ԱՄՆ ԶՈՒ-ի ներկայութիւնը տարածաշրջանում՝ լինի դա Իրաքում, Աֆղանստանում կամ Պարսից ծոցի հարաւային երկրներում, վնասակար է տարածաշրջանի անվտանգութեանը եւ կայունութեանը»:

Շեշտելով, որ ԱՄՆ ԶՈՒ-ի հեռացումը տարածաշրջանից միայն Իրանի գործը չէ, այլ այն բոլոր երկրների գործն է, որտեղ ներկայ են ամերիկացիները, դոկտ. Ռոհանին նշել է. «Այն ինչ, որ Իրաքի խորհրդարանը եւ Իրաքի ժողովրդի ներկայացուցիչները հաստատել են այս առումով, համարում ենք դրական քայլ, եւ պաշտպանում ու յարգում ենք այն»:

Նախագահը վստահեցրել է, որ Իրանը չի ձգտում միջամտելու Իրաքի ներքին գործերին եւ միջիրաքեան յարաբերութիւններին, եւ նշել է, որ պաշտօնական Թեհրանը գտնում է, որ Իրաքի տարբեր խմբաւորումների միջեւ լաւ յարաբերութիւնները միանշանակ կը նպաստեն այդ երկրի զարգացմանն ու բարգաւաճմանը:

Դոկտ. Ռոհանին շեշտել է Իրանի կամքը՝ տարբեր բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ, եւ յոյս է յայտնել, որ Իրաքի ԱԳՆ ղեկավարի այցը կը նպաստի երկկողմ պայմանաւորւածութիւնների կեանքի կոչմանը:

Ֆուադ Հոսէյնն էլ իր հերթին նշելով, որ Իրանը մշտապէս կանգնած է եղել Իրաքի ժողովրդի եւ Կառավարութեան կողքին, երախտագիտութիւն է յայտնել Իրանի ժողովրդին եւ Կառավարութեանը տարբեր ժամանակաշրջաններում Իրաքին ցուցաբերած օգնութեան համար:

Նա եւս շեշտել է երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրագործման անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ իր այցը կոչւած է նպաստելու հենց այդ պայմանաւորւածութիւննրի գործնականացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։