Հա

Քաղաքական

27/09/2020 - 20:15

«Կոչ ենք անում անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները». ԱԳ Նախարարը անդրադարձել է հայ- ադրբեջանական էսկալացիային

ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է հայ- ադրբեջանական էսկալացիային` կողմերին կոչ անելով անյապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան:

«alikonline.ir»- ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է հայ- ադրբեջանական էսկալացիային` կողմերին կոչ անելով անյապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան:

ԱԳ նախարարը մասնաւորապէս գրել է. «Իրանը հետեւում է Լեռնային Ղարաբաղում աճող ագրեսիային: Մենք կոչ ենք անում անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ յորդորում ենք երկխօսութեամբ լուծել տարաձայնութիւնները: 

Մեր հարեւանները համարւում են մեր առաջնահերթութիւններից, եւ մենք պատրաստ ենք միջնորդել կողմերի միջեւ կառուցողական երխօսութեան կայացման համար:

Մեր արածաշրջանը խաղաղութեան կարիք ունի», յստակեցրել է Նախարար Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։