Հա

Քաղաքական

30/09/2020 - 17:30

Հանրապետութեան նախագահը հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է հեռախօսազրոյցների շարքն օտարերկրեայ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարների հետ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է հեռախօսազրոյցների շարքն օտարերկրեայ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարների հետ:

Այսօր վարչապետը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Իրանի նախագահը մտահոգութիւն է յայտնել իր հարեւան երկու պետութիւնների միջեւ առկայ լարւածութեամբ եւ շարունակւող ռազմական գործողութիւններով:  

ՀՀ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ զրուցակցի ուշադրութիւնը հրաւիրել ռազմական գործողութիւններում Թուրքիայի անմիջական ներգրաււածութեան փաստի վրայ: Վարչապետ Փաշինեանն այդ մասին նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։