Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի հետ, որի ընթացքում երկու գործընկերները քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտութեան գօտում:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինի հետ, որի ընթացքում երկու գործընկերները քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտութեան գօտում: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Երկու գործընկերները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական սրացումը համարել են չափազանց տագնապալի:
«Պէտք է փորձենք դադարեցնել զինւած հակամարտութիւնը եւ երկխօսութեան միջոցով դրան վերջ տանք»,- ասել է Ղալիբաֆը:
Վոլոդինը համաձայնել է Ղալիբաֆին, իր հերթին նշելով՝ «Ինչպէս եւ Դուք, մենք եւս կարծում ենք, որ այս հակամարտութիւնը պէտք է խաղաղ ճանապարհով՝ երկխօսութեան եւ բանակցութիւնների միջոցով լուծւի»: