Հա

Քաղաքական

10/10/2020 - 16:50

Իրանը ողջունում է Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով կրակի դադարեցման համաձայնութիւնը

Իրանը ողջունում է Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնութիւնը: 

«alikonline.ir» - Իրանը ողջունում է Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնութիւնը: Այս մասին յայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների դադարեցումը՝ որպէս քայլ դէպի խաղաղութիւն»,- գրել է նախարարը:

Իրանն իր հարեւաններին նաեւ կոչ է արել սկսել բովանդակային երկխօսութիւն՝ հիմնւած միջազգային իրաւունքը յարգելու վրայ: Զարիֆը նաեւ նշել է, որ իրենք գնահատում են ռուս հարեւանների կառուցողական ջանքերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։