Հա

Քաղաքական

10/10/2020 - 17:00

Ռոհանին եւ Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտութիւնը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 10-ին հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտութեան գօտում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 10-ին հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտութեան գօտում. հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Հեռախօսազրոյցի ընթացքում Նախագահը նշել է, որ պաշտօնական Թեհրանը պատրաստ է աջակցել հակամարտող կողմերին խնդիրը բանակցութիւնների միջոցով եւ միջազգային օրէնքների եւ իրաւունքի շրջանակում կարգաւորելու հարցում, յարգելով երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքը։

Դոկտ. Ռոհանին նշել է, որ որոշ երկրների միջամտութիւնը հակամարտութեան, նպաստում է բացառապէս դրա թէժացմանն ու երկարաձգմանը, ինչը չի բխում տարածաշրջանի երկրների անմիջական շահերից։

Նա մտահոգութիւն է յայտնել պատերազմում ահաբեկչական խմբաւորումների ներգրաււածութեան առիթով, եւ շեշտել է, որ ահաբեկիչների ներկայութիւնը լուրջ սպառնալիք է Իրանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի միւս երկրների համար։

Հանրապետութեան նախագահը բարձր է գնահատել հակամարտող կողմերի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղւած Ռուսաստանի ջանքերը՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստակամ է նպաստելու այդ ջանքերին։

Աւելի քան մէկ ժամ տեւած հեռախօսազրոյցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած Մոսկւայի ջանքրեը։

Նշելով, որ կիսում է ճգնաժամի վերաբերեալ Իրանի մտահոգութիւնները, ՌԴ նախագահն ասել է, որ խնդրի կարգաւորման նպատակով Մոսկւան պատրաստ է համագործակցել Թեհրանի հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։