Հա

Քաղաքական

14/10/2020 - 13:10

Երթեւեկութեան սահմանափակումներ՝ 5 քաղաքում

COVID-19 համավարակի տարածւածութեան բարձր եւ վտանգաւոր ցուցանիշի հետ կապւած, առաջիկայ արձակուրդային օրերին երթեւեկութեան որոշակի սահմանափակումներ են կիրառւելու Թեհրանում, Մաշհադում, Սպահանում, Քարաջում եւ Ուրմիայում:

«alikonline.ir» - COVID-19 համավարակի տարածւածութեան բարձր եւ վտանգաւոր ցուցանիշի հետ կապւած, առաջիկայ արձակուրդային օրերին երթեւեկութեան որոշակի սահմանափակումներ են կիրառւելու Թեհրանում, Մաշհադում, Սպահանում, Քարաջում եւ Ուրմիայում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:

Նման սահմանափակումների կիրառումը նա պայմանաւորել է տւեալ քաղաքներում COVID-19 համավարակի տարածւածութեան բարձր ցուցանիշով եւ դրա հետեւանքով ստեղծւած վտանգաւոր իրավիճակով:

Նախարարը տեղեկացրել է, որ օրէնքի համաձայն՝ կը տուգանւեն բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն յարգի սահմանւած սահմանափակումները եւ առողջապահական ցուցումները:

Նա յոյս է յայտնել, որ սահմանափակումները կը նպաստեն տւեալ քաղաքներում համավարակային իրավիճակի որոշակի բարելաւմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։