Հա

Քաղաքական

16/10/2020 - 09:00

Մէկ օրում Իրանի տարածքում առնւազն 8 ԱԹՍ է ընկել արցախեան հակամարտութեան գօտուց

ԶԼՄ-ների տւեալներով՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի սկզբից Իսլամական Հանրապետութեան սահամանամերձ գօտում աւելի քան 50 արկ է ընկել։

«alikonline.ir» - Իրանական ԶԼՄ-ների տւեալներով՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի սկզբից Իսլամական Հանրապետութեան սահամանամերձ գօտում աւելի քան 50 արկ է ընկել։

Արցախում ռազմական գործողութիւնների հետեւանքով միայն այս օրւայ (հոկտ. 15) ընթացքում առնւազն ութ արկ է ընկել Իրանի տարածք, ըստ Sputnik Արմենիայի՝ փոխանցում է IRIB-ը։

Նշւում է, որ արկերն ընկել են Իրանի սահմանամերձ գօտու տների վրայ, ինչի հետեւանքով տուժած կայ։ Բացի այդ, կան աւերածութիւններ։ Որոշ բնակիչներ ստիպւած են եղել լքել իրենց տները։

Իրանական ԶԼՄ-ների տւեալներով՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի սկզբից Իսլամական Հանրապետութեան սահամանամերձ գօտում աւելի քան 50 արկ է ընկել։

Աւելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարութեան նիստում յայտարարել էր, որ Թեհրանը չի կարող թոյլ տալ, որ արկերը յայտնւեն Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանների մօտ, եւ որ Ղարաբաղեան պատերազմի պատրւակով ահաբեկչութեան ստւերը յայտնւի տարածաշրջանում։

«Մենք պատերազմել ենք ահաբեկիչների դէմ, նրանց դէմ կռւել են այնպիսի մարդիկ, ինչպիսին էր նահատակ Ղասեմ Սոլէյմանին։ Մենք ահաբեկիչների դէմ պայքարել ենք Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում՝ այդ ժողովուրդների օգնութեամբ։ Մեզ համար անընդունելի է, որ որոշ մարդիկ փորձում են Սիրիայից եւ այլ տեղերից ահաբեկիչներին բերել Իրանի սահմանների մօտ գտնւող տարածաշրջան՝ տարբեր պատրւակներով»,-յայտարարել է Ռոհանին։

Նրա խօսքով՝ ինքը երրորդ երկրներին զգուշացրել է հակամարտութեան հրահրման եւ պատերազմ բորբոքելու անթոյլատրելիութեան մասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։