Հա

Քաղաքական

23/10/2020 - 16:50

«Թեհրանը մտադիր չէ սպառազինութիւնների մրցավազքի մէջ մտնել». Քազեմ Ջալալի

Թեհրանը սպառազինութիւնների մատակարարումների յատուկ ռեժիմի (այսպէս կոչւած՝ էմբարգոյի) չեղարկումից յետոյ մտադիր չէ սպառազինութիւնների մրցավազքի մէջ մտնել տարածաշրջանում, կը գործի, ելնելով խելամիտ պաշտպանական պահանջներից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«alikonline.ir» - Թեհրանը սպառազինութիւնների մատակարարումների յատուկ ռեժիմի (այսպէս կոչւած՝ էմբարգոյի) չեղարկումից յետոյ մտադիր չէ սպառազինութիւնների մրցավազքի մէջ մտնել տարածաշրջանում, կը գործի, ելնելով խելամիտ պաշտպանական պահանջներից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մտադիր չէ սպառազինութիւնների մրցավազքի մէջ մտնել տարածաշրջանում եւ այս կապակացութեամբ որեւիցէ պլան չի հասունացնում: 

Մենք կը գործենք, երբ դա անհրաժեշտ կը համարենք՝ ելնելով մեր խելամիտ պաշտպանական պահանջներից»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թէ երկիրն ինչ տեսակի սպառազինութիւններ է պատրաստ արտահանել եւ մատակարարումների յատուկ ռեժիմի չեղարկումից յետոյ ում հետ են արդէն բանակցութիւններ վարւում զէնք գնելու շուրջ:

«Վեցեակ»-ի մնացած անդամները դէմ են արտայայտւել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշինգտոնի եւրոպական գործընկերները յայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքւած գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցեակ»-ը 2015 թւականի յուլիսի 14-ին պատմական համաձայնութեան են հասել իրանական բազմամեայ միջուկային հիմնախնդրի կարգաւորման շուրջ: Երկարատեւ բանակցութիւններն աւարտւել են Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թւականի յունւարի 16-ին յայտարարւել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հաւանութիւն է տրւել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է աւելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եւրոմիութեան կողմից Իրանի նկատմամբ սահմանւած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարէնը Թեհրանը պարտաւորւել է սահմանափակել իր միջուկային գործունէութիւնը՝ այն դնելով միջազգային հսկողութեան ներքոյ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թւականի մայիսի 8-ին յայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերեալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դէմ բոլոր պատժամիջոցները, այդ թւում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։