Հա

Քաղաքական

30/10/2020 - 10:10

ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին հանդիպեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականեանն ընդունեց աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականեանն ընդունեց աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդիւնքում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ստեղծւած իրավիճակի եւ տարածաշրջանային անվտանգութեան խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստութիւն արտայայտւեց դէպի տարածաշրջան Մերձաւոր Արեւելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչութեամբ, դիտարկելով դա որպէս լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

ԱԳ նախարար Մնացականեանն ընդգծեց, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունութիւնները տարածաշրջանային անվտանգութեան նոր սպառնալիքների առնչութեամբ եւ կարեւորեց Իրանի դերը տարածաշրջանի կայունութեան եւ խաղաղութեան պահպանման գործում:

Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին ներկայացրեց մեր երկրի մօտեցումները ստեղծւած իրավիճակի յաղթահարման եւ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղութեամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ Իրանի մօտեցումները հանգամանալից կուսումնասիրւեն: 

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրեց հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու եւ այդ ձեւաչափով աշխատանքները շարունակելու մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։