Հա

Քաղաքական

05/11/2020 - 11:20

Իրանագէտ. «Բաքւի բռնապետը որոշել է ի պատասխան ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ԱԳՆ փոխնախարարի տեսքով շնորակալութիւն յայտնել»

Իրանագէտ Ահարոն Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Բաքւի բռնապետը որոշել է ի պատասխան ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ԱԳՆ փոխնախարարի տեսքով շնորակալութիւն (պարզ չի, թէ ինչի համար) յայտնել։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Բաքւի բռնապետը որոշել է ի պատասխան ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ԱԳՆ փոխնախարարի տեսքով շնորակալութիւն (պարզ չի, թէ ինչի համար) յայտնել։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Բաքուն ամենեւին էլ շնորհակալութիւն յայտնելու պատճառներ չունի, եւ դիտարկենք շնորհակալութիւն յայտնողին։

Ուշադրութիւն, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիից շնորհակալութուն է յայտնել ԱԳՆ փոխնախարարը։ Ակնյայտ է, Ադրբեջանական Հանրապետութիւնում այաթ. Խամենէիի տրամաչափի գործիչ չկայ։ Նոյիսկ, եթէ Ալիեւն անձամբ մեկներ Թեհրան եւ շնորհակալութիւն յայտներ, կրկին տրամաչափերի տարբերութիւնը չէր լրացւի, էլ չեմ ասում այս պարագայում։ Վստահաբար այս ամէնը գիտակցում են ինչպէս Բաքւում, այնպէս էլ Թեհրանում։ Ուրեմն ի՞նչը կարող է նմանօրինակ վարւելակերպի պատճառ հանդիսանալ։

Միակ տրամաբանական բացատրութիւնը կարող է լինել դժգոհութիւնն Ա․ Խամենէիի խօսքերից եւ դրա՝ այդօրինակ արտայայտումը։

Բնական է, որ պէտք է լինէր դժգոհութիւն ադրբեջանա-թուրքական կողմից, չէ՞, որ նրանց տարածաշրջանի եւ, ինչու ոչ, աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչներից մէկի կողմից խիստ զգուշացում է տրւել ահաբեկիչներին տարածաշրջան բերելու եւ պետութիւնների՝ միջազգայնօրէն ընդունւած սահմանները խախտելու համար, իսկ նրա խօսքերը կշիռ ունեն եւ հէնց այնպէս օդում չեն հնչում։

Դժգոհութիւն արտայայտելու փորձը կատարւել է։ Փորձը փորձ, բայց այս դէպքում այն կարող է փորձանք բերել կատարողի գլխին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։