Երէկ նոյեմբերի 21-ին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար եւ Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին:
«alikonline.ir» - Երէկ նոյեմբերի 21-ին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար եւ Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:
Հանդիպման ընթացքում քննարկւել է Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ յանձնաժողովի կողմից ընդունւած ծրագրերի եւ միջոցառումների կատարման ընթացքը: Մասնաւորապէս, անդրադարձ է եղել գազի եւ էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը եւ մինչ 2020 թ. աւարտը կողմերի առաջիկայ անելիքներին: