Հա

Քաղաքական

23/11/2020 - 12:15

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիին

Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիին:

«alikonline.ir» - Նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիին: Այս մասին յայտնում են Իրանում ՀՀ դեսպանութիւնից։

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանեանն իր զրուցակցին տեղեկութիւններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարութեան՝ եռակողմ յայտարարութեան ընդունումից յետոյ Հայաստանում եւ Արցախում ստեղծւած վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ու յետպատերազմեան գործընթացների, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի մասնակցութեան եւ հետագայ հնարաւոր դերակատարութեան մասին:

Քննարկւել են ստեղծւած բարդագոյն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահաւէտ եւ փոխհամաձայնեցւած համագործակցութեան ուղղութիւններն ու հնարաւորութիւնները: Երկուստեք վստահութիւն են յայտնւել, որ անհրաժեշտութիւն կայ պետական մարմինների եւ հասարակական շրջանակների միջեւ մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատւութիւնների անցկացման, ինչպէս նաեւ ընթացիկ համագործակցութեան ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիւացման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։