Հա

Քաղաքական

26/11/2020 - 10:15

«Կտրականապէս մերժում ենք ԱՄՆ-ի վրած միակողմանի քաղաքականութիւնը». ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

«ԱՄՆ-ի վարած միակողմանի քաղաքականութիւնը մարդկութեան դէմ ուղղւած ծանրագոյն յանցագործութեան դրսեւորում է». այս մասին յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին

«alikonline.ir» - «ԱՄՆ-ի վարած միակողմանի քաղաքականութիւնը մարդկութեան դէմ ուղղւած ծանրագոյն յանցագործութեան դրսեւորում է». այս մասին յայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա միջազգային հանրութեանը կոչ է արել համարժէք քայլեր ձեռնարկել բացառելու ԱՄՆ-ի վարած միակողմանի քաղաքականութիւնը:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ նկատել է, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականութիւնը, մասնաւորապէս՝ Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցները սահմանափակում են սննդի եւ դեղորայքի հասանելիութիւնը:

Մաջիդ Թախթ Ռաւանչին կտրականապէս մերժել է հակաիրանական պատժամիջոցների սահմանման արդիւնաւէտութիւնը, այդ թւում՝ դեղորայքի ու սննդամթերքի ռեսուրսների սահմանափակման դէմ ուղղւած գործողութիւնները՝ յստակեցնելով, այն թիրախաւորում է խաղաղ բնակչութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։