Հա

Քաղաքական

28/11/2020 - 10:30

«Ֆախրիզադէի նահատակութիւնն աւելի վճռակամ կը դարձնի իրանցի գիտնականներին». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ցաւակցական ուղերձ է յղել Մոհսէն Ֆախրիզադէի նահատակութեան առիթով:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ցաւակցական ուղերձ է յղել Մոհսէն Ֆախրիզադէի նահատակութեան առիթով:

Իր ուղերձում դոկտ. Ռոհանին նշել է, որ անւանի գիտնականի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութիւնը պայմանաւորւած էր թշնամու անկարողութեամբ՝ Իրանի ժողովորդի գիտական շարժման եւ ձեռք բերւած յաջողութիւնների դէմ պայքարում, ինչպէս նաեւ՝ նրանց հերթական ձախողումներով տարածաշրջանում եւ այլ քաղաքական ասպարէզներում:

«Մեր ժողովրդի ստոր թշնամիները պէտք է իմանան, որ դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի նմանների նահատակութեամբ ոչ միայն չի խախտւի իսլամական Իրանի երիտասարդութեան եւ գիտնականների վճռակամութիւնը՝ արագօրէն զարգանալու գիտական աճի ուղով եւ նւաճելու փառքի գագաթները, այլ, նաեւ, աւելի վճռական կը դարձնի նրանց՝ շարունակելու այս թանկագին նահատակի ուղին»,- ասւած է նախագահաի ուղերձում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։