Հա

Քաղաքական

30/11/2020 - 11:10

«Որեւէ յանցագործութիւն անպատասխան չենք թողնելու». գերնեալ Հաթամի

«Իրանը անպատասխան չի թողնի Պաշտպանութեան նախարարութեան առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար, ականաւոր միջուկային ֆիզիկոս Մոհսէն Ֆախրիզադէի դէմ իրականացւած ահաբեկչութիւնը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին նահատակ Մոհսէն Ֆախրիզադէի թաղման արարողութեան ժամանակ յայտարարել է Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

«alikonline.ir» - «Իրանը անպատասխան չի թողնի Պաշտպանութեան նախարարութեան առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար, ականաւոր միջուկային ֆիզիկոս Մոհսէն Ֆախրիզադէի դէմ իրականացւած ահաբեկչութիւնը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին նահատակ Մոհսէն Ֆախրիզադէի թաղման արարողութեան ժամանակ յայտարարել է Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

Նշելով, որ Իրանն անպատասխան չի թողնի իրանական ժողովրդի դէմ ուղղւած որեւէ թշնամական քայլ, այդ թւում՝ Մոհսէն Ֆախրիզադէի սպանութիւնը, գեներալ Ամիր Հաթամին յաւելել է. «Մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ յայտանբերելու եւ պատասխանատւութեան ենթարկելու այդ յանցագործութեան մեղաւորներին»:

«Նրանց պատասխանատւութիւնը լինելու է շատ խիստ, եւ պատիժը անխուսափելի»,- յստակեցրել է Պաշտպանութեան նախարարը:

ՊՆ-ն նաեւ նշել է, որ իր ղեկավարած նախարարութիւնը պատրաստակամ է համապատասխան քայլեր ձեռնարկել յանցագործութեան մեղաւորներին բացայայտելու եւ պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ:

«ՊՆ-ն կրում է ահաբեկչութեան մեղաւորների բացայայտման եւ նրանց պատասխանատւութեան ենթարկման պատասխանատւութիւնը»,- վստահեցրել է նա՝ յաւելելով, որ հետամուտ է լինելու ահաբեկիչներին հասանելի պատժին արժանացնելու գործում:

Գեներալ-մայոր Ամիր Հաթամին իր խօսքերում նաեւ միջազգային հանրութեանը կոչ է արել դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականութիւնը եւ դատապարտել «պետական ահաբեկչութեան» արարքը:

«Անկախ ամէն ինչից մենք շարունակելու են պայքարել ահամբեկչութեան դէմ»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։