Հա

Քաղաքական

30/11/2020 - 13:50

«Թշնամին 20 տարի փորձում էր սպանել նահատակ Ֆախրիզադէին». Շամխանի

Թշնամին 20 տարի էր, ինչ փորձում էր սպանել նահատակ Ֆախրիզադէին: Այս մասին դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի յուղարկաւորութեան եւ թաղման արարղութեան ընթացքում յայտարարել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«alikonline.ir» - Թշնամին 20 տարի էր, ինչ փորձում էր սպանել նահատակ Ֆախրիզադէին: Այս մասին դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի յուղարկաւորութեան եւ թաղման արարղութեան ընթացքում յայտարարել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Թշնամին 20 տարի էր, ինչ փորձում էր սպանել նրան, բայց ձախողւում էր: Այս անգամ եւս երկրի յատուկ ծառայութիւնները ճշգրիտ կանխատեսել էին ահաբեկչական գործողութեան հնարաւորութիւնը եւ դրա հնարաւոր վայրը: Սակայն, 20 տարւայ ընթացքում ինֆորմացիայի յաճախականութեան պատճառով, անհրաժեշտ լուրջ միջոցառումներ չձեռնարկւեցին, եւ այս անգամ թշնամին յաջողութեան հասաւ»:

Նշելով, որ անւանի ֆիզիկոսի դէմ սա առաջին մահափորձը չէր, Շամխանին տեղեկացրել է, որ երկրի անվտանգութեան համակարգը զգուշացրել էր, որ Մոհսէն Ֆախրիզադէն յայտնւել է թշնամու նշանակէտում, եւ անգամ յստակ նշել էին, որ որտեղ է տեղի ունենալու մահափորձը. «Թշնամին, սակայն, այս անգամ գործեց բոլորովին նոր ոճով, եւ 20 տարի անց, ցաւօք, յաջողեց»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։