Ժնեւում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համենէն ՄԱԿ-ին կոչ է արել վճռական արձագանքել իրանցի անւանի ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեանը:
«alikonline.ir» - Ժնեւում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համենէն ՄԱԿ-ին կոչ է արել վճռական արձագանքել իրանցի անւանի ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեանը:
ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդի գերագոյն յանձնակատար Միշէլ Բաչելետին ուղղւած նամակում, Բաղայի Համենէն անդրադառնալով Իսրայէլի դերակատուրթեանը դոկտ. Ֆախրիզադէի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութիւնում, այս անմարդկային արարքը բնութագրել է որպէս «միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների եւ բարոյական բոլոր արժէքների կոպիտ խախտում», եւ նախազգուշացրել է միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեանն ուղղւած պետական ահաբեկչութեան վտանգաւոր հետեւանքների մասին:
Նա ՄԱԿ-ին եւ կազմակերպութեան մարդու իրաւունքների խորհրդի գերագոյն յանձնակատարին կոչ է արել վճռական արձագանքել այս յանցագործութեանը: