Հա

Քաղաքական

01/12/2020 - 12:05

Պատգամաւոր Արա Շահվերդեանը Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեան հարցով միջամուխ է համարել ԱՄՆ-ին եւ սիոնիստներին

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադառնալով Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքին ընդգծել է, որ նրա նահատակման հարցով ակնյայտ է ԱՄՆ-ի եւ սիոնիստների դերակատարութիւնը:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադառնալով Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքին ընդգծել է, որ նրա նահատակման հարցով ակնյայտ է ԱՄՆ-ի եւ սիոնիստների դերակատարութիւնը:

Նա, «Ֆարս» լրատւական գործակալութեան խորհրդարանական լրագրողին տւած ասուլիսին ընդգծել է. «Ոճրագործութեան հեղինակները ինչքան շուտ պիտի ճանաչւեն, ձերբակալւեն ու պատժւեն»: Նա ընդգծել է, որ նահատակ Ֆախրիզադէի սպանութեան հարցով ակնյայտ է համաշխարհային մեծապետականութեան ու սիոնիստական ռեժիմի դերակատարութիւնը եւ նրանք փորձում են նման ահաբեկչական արարքներով կանխել Իրանի առաջընթացը:

Պատգամաւորը ընդգծել է. «Մի առ ժամանակ առաջ եւս սիոնիստական վարչակարգի վարչապետ Բենիամին Նաթանիահուն իր մի ելոյթի ժամանակ անդրադարձել է Մոհսէն Ֆախրիզադէի անւանը եւ իր թշնամութիւնը արտայայտել նրա նկատմամբ, որը ապացուցում է այս ականաւոր գիտնականի սպանութեան գործում սիոնիստների դերակատարութեան մասին»: Արա Շահվերդեանի հաւաստմամբ. «Թշնամիներին թւում է, որ նման կոյր ահաբեկչութիւններով կարող են խոչընդոտել Իրանի ժողովրդի առաջընթացը, սակայն եթէ նրանք իրենց անցեալի փորձառութիւններին հայեացք նետեն կը տեսնեն, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան դէմքերի դէմ ահաբեկչական ակտերը չեն խոչընդոտում երկրի առաջընթացին եւ նրանք ունեն իրենց ճանապարհը շարունակողներ: Նահատակ Ֆախրիզադէի դէպքում եւս այս ականաւոր դասախօսի եւ գիտնականի աշակերտներն ու ուսանողները եւ այս ճիւղի այլ գիտնականներն ու շրջանաւարտները կը շարունակեն նահատակի ուղին»:

Պատգամաւորը վերջում աւելացրել է. «Մենք մեր միասնականութեամբ ու միատարրութեամբ եւ կառչելով մեր ներքին կարողականութիւններին, կը թեւակոխենք այս փուլը եւս եւ մեր արձանագրւող առաջընթացը մեր թշնամիների աչքում փուշ է լինելու»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։