Հա

Քաղաքական

01/12/2020 - 13:40

«Իսլ. խորհրդարանի մշակած ռազմավարական գործողութիւնների պլանը լիարժէք կերպով չի ներկայացնում Կառավարութեան եւ ԱԳ նախարարութեան տեսակէտները». Խաթիբզադէ

«Իսլ. խորհրդարանի մշակած պատժամիջոցների չեղարկման ռազմավարական պլանը լիարժէք կերպով չի ներկայացնում Կառավարութեան եւ ԱԳ նախարարութեան տեսակէտները»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ վիրտուալ մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ Նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - «Իսլ. խորհրդարանի մշակած պատժամիջոցների չեղարկման ռազմավարական պլանը լիարժէք կերպով չի ներկայացնում Կառավարութեան եւ ԱԳ նախարարութեան տեսակէտները»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ վիրտուալ մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ Նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սայիդ Խաթիբզադէիի կարծիքով, Իսլ. խորհրդարանը առաջնորդւում է ժողովրդի շահերով, սակայն, նրա համոզմամբ, այդ պլանի արդիւնաւէտութիւնը խիստ կասկածելի է, դրանում Կառավարութեան եւ ԱԳ նախարարութեան տեսակէտների բացակայութեան պատճառով:

ԱԳ նախարարութեան պաշտօնակական ներկայացուցիչը մամլոյ ասուլիսի ընթացքում, ի թիւս այլ հարցերի անդրադարձել է Պաշտպանութեան նախարարութեանն առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար, ականաւոր միջուկային ֆիզիկոս Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեանը նշելով, որ մեր տարածաշրջանի գրեթէ բոլոր երկրներն այդ կապակցութեամբ հանդէս եկան դատապարտման խիստ յայտարարութիւններով:

«Պարսից ծոցի երկրներից միայն մէկը չդատապարտեց դոկտ. Ֆախրիզադէի անմարդկային յանցագործութիւնը»,- նշել է նա այդ երկրին կոչ անելով՝ վերանայել իր դիրքորոշումը:

Խաթիբզադէն ցաւով է արձանագրել միջազգային հանրութեան, մասնաւորապէս՝ ժողովրդավարութեան ջատագով երկրների կողմից դոկտ. Ֆախրիզադէի սպանութիւնը դատապարտող քաղաքական գնահատականների բացակայութեան փաստը դրա պատճառը դիտարկելով այդ երկրների միջազգային-աշխարհաքաղաքական շահերի համատեքստում:

Խաթիբզադէն նկատել է, որ դատապարտման յայտարարութիւնների եւ ահաբեկչութեան կանխարգելմանն ուղղած աւելի խիստ մօտեցման եւ գործուն քայլերի ձեռնարկման փոխարէն որոշ երկրներ ահաբեչութեան նկատմամբ որդեգրեցին կրաւորական կեցւածք քաղաքակական մեկնաբանութիւնները սահմանափակելով զսպւածութեան կոչերով:

ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը մերժելով դոկտ. Ֆախրիզադէի սպանութեան մասին շրջանառւող կեղծ վարակածները յստակեցրել է. «Սիոնիստական ​​ռեժիմն է պատասխանատու իրանցի միջուկային գիտնական Մոհսէն Ֆախրիզադեի սպանութեան համար»:

Նա նաեւ մատնանշել է գիտնականի սպանութեան մէջ Իսրայէլի մասնակցութեան վկայութիւնները` միջազգային հանրութեանը  կոչ անելով դադարեցնել երկակի չափորոշիչների քաղաքականութիւնն ու դատապարտել այդ յանցագործութիւնը:

Խաթիբզադէն մամլոյ ասուլիսի ընթացքում նաեւ յայտարարել է, որ Իրանը միջուկային ֆիզիկոսի սպանութիւնն անպատասխան չի թողնելու:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։