Հա

Քաղաքական

02/12/2020 - 12:50

Հանրապետութեան նախագահի՝ Իսլ. խորհրդարանի նիստից բացակայելը պայմանաւորւած է համավարակի դէմ պայքարի նկատառումներով

Հանրապետութեան նախագահն իր վերապահութիւնը յայտնելով Իսլ. խորհրդարանի ներկայացրած պատժամիջոցների չեղարկման ռազմավարական պլանի դրոյթներին զգուշացրել է դրա դիւանագիտութեան հնարաւոր հետեւանքների մասին: Այս մասին այսօր՝ դետեմբերի 2-ին յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին Կառավարութեան նիստի ընթացքում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահն իր վերապահութիւնը յայտնելով Իսլ. խորհրդարանի ներկայացրած պատժամիջոցների չեղարկման ռազմավարական պլանի դրոյթներին զգուշացրել է դրա դիւանագիտութեան հնարաւոր հետեւանքների մասին: Այս մասին այսօր՝ դետեմբերի 2-ին յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին Կառավարութեան նիստի ընթացքում:

Կարեւորելով կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցառումների արդիւնաւէտ իրականացումը, Հանրապետութեան նախագահը ափսոսանք է յայտնել այսօր նախատեսւած խորհրդարանի նիստից բացակայելու համար, ինչն ըստ նրա, ստացւել է, ի հեճուկս իր կամքին:

Նշելով, որ 1400 թւականը բիւջէտային առումով պատմական նշանակութիւն ունի մեր երկրի համար, պայմանաւորւած աշխարհաքաղաքական զարգացումներով: Նախագահ Ռոհանին անդրադարձել է նախորդ տարիների տնտեսա-քաղաքական մարտահրաւէրների դիմակայման պլաններին եւ արձանագրած արդիւնքներին, ընդգծելով, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութեան դէմ իրականացւած գործողութիւնների արդիւնաւէտութիւնը:

Նա նկատել է, որ յատկապէս Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտօնում ընտրւելուց յետոյ Միացեալ Նահանգներն աւելի ու աւելի յաճախակի է դիմել միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառմանը՝ դա համարելով սեփական աշխարհաքաղաքական շահերի առաջմղման կարեւոր գործօն:

Այնուամենայնիւ, դոկտ. Ռոհանիի կարծիքով՝ ԱՄՆ-ի նոր կառավարութիւնը ընկրկելու է Իրանի ժողովրդի առջեւ, խոստովանելով ինչպէս հակաիրանական պատժամիջոցների սահմանման անարդիւանւէտութիւնը, այնպէս էլ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ձախողումը:

Նախագահ Ռոհանին իր խօսքերում անդրադարձել է Կառավարութեան վերջին տարիների ֆինանսա-տնտեսական քաղաքականութեանը նշելով, որ Կառավարութեան ռազմավարական պլանների արդիւնքով երկրի ֆինանսական համակարգը վերջին տարիների ընթացքում պահպանել է գործունէութեան ծաւալային, եւ աւելի խոշոր հաշւով՝ տնտեսական աճ:

Զբաղւածութեան ցուցանշին անդրադառնալով, դոկտ. Ռոհանին նշել է, որ Կառավարութիւնը այդ ոլորտում նոյնպէս արձանագրել է աննախադէպ արդիւնքներ:

«Անկախ ամէն ինչից, 7 տարիների ընթացքում, մեզ յաջողւեց ամրապնդել երկրի տարբեր ինստիտուտների հիմքերը, նպաստելով դիմադրողականութեան մակարդակի աճին»,- նշել է նա՝ ընդգծելով ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձեւերի ձախողման փաստը:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ բարձր է գնահատել իր ղեկավարած կառավարութեան իրականացրած պաշտպանական ոլորտի բարեփոխումները, եւ ոլորտի կարողականութեան զարգացմանը միտւած քայլերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։