Հա

Քաղաքական

05/12/2020 - 13:30

«Կորոնավիրուսի դէմ պայքարում պատասխանատուները աւելի մեծ պատասխանատւութիւն են կրում». Նախագահ Ռոհանի

«Հակահամաճարակային կանոնների արդիւնաւէտ իրականացման գործընթացը պէտք է վերահսկեն համապատասխան պատասխանատուները»,- այս մասին այսօր՝ դետեմբերի 5-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Հակահամաճարակային կանոնների արդիւնաւէտ իրականացման գործընթացը պէտք է վերահսկեն համապատասխան պատասխանատուները»,- այս մասին այսօր՝ դետեմբերի 5-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ այդ հարցում ժողովուրդը, նոյնպէս ունի իր բաժին պատասխանատւութիւնը, այնուամենայնիւ, կորոնավիրուսի տարածման կառավարման եւ վերահսկման գործերով զբաղւող ինստիտուտները համարւում են դրա լիարժէք վերահսկման թիւ մէկ պատասխանատուները:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պայքարի կառավարութեան պլաններին ընդգծել է մասնաւորապէս՝ համավարակի տարածումը վերահսկելու նպատակով երկրի քաղաքները գոյներով վտանգի գօտիների բաժանելու ձեւաչափի արձանագրած արդիւնաւէտութիւնը:

Համավարակի դէմ պայքարի գործում ժողովրդի համագործակցութիւնն առանցքային՝ համարելով, դոկտ. Ռոհանին նշել է, որ ժողովուրդը գիտակցում է հակաճգնաժամային կանոնների ապահովման կարեւորութիւնը:

Դոկտ. Ռոհանին նաեւ նշել է, որ կորոնավիրուսի տարածման վերահսկման ուղղութեամբ իրականացւած պլանների արդիւնքով կորոնավիրուսից մահացութեան ցուցանիշը զգալի նւազում է արձանագրել:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից ապաքինւած բուժառուներին դոկտ. Ռոհանին նշել է, որ այդ ցուցանիշը նոյնպէս դրական տեղաշարժ է արձանագրել:

Դիմակների կրելը, սոցիալական հեռաւորութեան պահպանելը, եւ մարդկային կուտակումներից խուսափելը՝ համարելով վարակի տարածման կանխարգելման եւ հիւանդութեան դէմ պայքարի, ըստ երեւոյթի, միակ արդիւնաւէտ միջոց, դոկտ. Ռոհանին յաւելել է, որ իրենք ռազմավարական առումով ամէն ինչ ճիշտ են արել:

Հանրապետութեան նախագահն անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պայքարի միջազգային պրակտիկային նշել է, որ խիստ կարանտինային ռեժիմի սահմանման միջազգային փորձերը փաստում են, որ սահմանափակումների չեղարկմանը, գրեթէ միշտ, յաջորդել է վարակւածների ցուցանիշի աճ, ինչն ըստ դոկտ. Ռոհանիի՝ թոյլ է տալիս ենթադրել, որ հակահամաճարակային կանոնների պատշաճ իրագործումը պահանջում է այն առօրեայ սովորութեան վերածելու անհրաժեշտութեան ամէն օրեայ պայքար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։