Հա

Քաղաքական

06/12/2020 - 13:30

«1400 թւականի պետական բիւջէի նախագիծը համարում եմ իրատեսական». նախագահ Ռոհանի

«1400 թւականի պետական բիդջէի նախագիծը իրատեսական է»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին Տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելով, որ նախագիծը մշակւել է իրատեսական գնահատականների հիմնաւորումներով:

«alikonline.ir» - «1400 թւականի պետական բիւջէի նախագիծը իրատեսական է»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին Տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելով, որ նախագիծը մշակւել է իրատեսական գնահատականների հիմնաւորումներով:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով պետական բիւէջի բովանդակութեանը եւ դրա կազմման տրամաբանութեանը նկատել է, որ 1400 թւականի բիւդջէում ներկայացւած է հասարակութեան եւ ժողովրդի պահանջները:

Ըստ Հանրապետութեան նախագահի՝ 1400 թւականի բիւջէի նախագծում նկատի է առնւել ինչպէս հասարակութեան խոցելի խաւի կարիքների ապահովման, այնպէս էլ գնաճի ազդեցութեան չէզոքացման խնդիրները:

Յաջորդ տարւայ բիւջէի մասին օրէնքի նախագծով, դոկտ. Ռոհանիի հաւաստիացմամբ՝ նախատեսւում է երկրի պարենային դեֆեցիտի անհրաժեշտ արտարժոյթի, արտադրութեան խթանման. եւ տնտեսական աճի ապահովման, ինչպէս նաեւ տնտեսութեան համաչափ զարգացման ծրագրերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։