Հա

Քաղաքական

08/12/2020 - 11:40

«ԴԱԷՇ-ի ահաբեկչական բջիջներն ընդլայնւում են ԱՄՆ-ի աջակցութեամբ». Շամխանին՝ Միկդադի հետ հանդիպման ժամանակ

Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր՝ դեկտեմբերի 8-ին հանդիպել է պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադի հետ:

«alikonline.ir» - Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր՝ դեկտեմբերի 8-ին հանդիպել է պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող հարցեր:

Շամխանին անդրադառնալով Իրանի եւ Սիրիայի միջեւ ռազմավարական յարաբերութիւնների բարձր մակարդակին, եւ բարձր գնահատելով այս երկրի կարեւոր եւ բացառիկ դերը սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիոն եւ ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ պայքարում, շեշտել է Թեհրան-Դամասկոս յարաբերութիւնների շարունակման եւ ընդլայնման անհրաժեշտութիւնը:

Նշելով, որ Սիրիայում իր ներկայութեամբ ԱՄՆ-ն ցանկանում է թալանել սիրիական նաւթը, պահպանել սիոնիստական վարչակարգի անվտանգութիւնը եւ ուժեղացնել եւ ընդլայնել տարածաշրջանում ԴԱԷՇ-ի ահաբեկչական բջիջները, Շամխանին շեշտել է, որ անհրաժեշտ է վերջ տալ տարածաշրջանում ԱՄՆ-ի վնասակար ներկայութեանը:

Սիրիայի ԱԳ նախարարն էլ իր հերթին երախտագիտութիւն է յայտնել Իրանին՝ ահաբեկչութեան դէմ պայքարում եւ սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին դիմակայելու գործում Սիրիային ցուցաբերած անվերապահ աջակցութեան համար:

Ֆէյսալ Միկդադը նշել է, որ Սիրիայի կառավարութիւնն ու ժողովուրդը երբեք չեն մոռանայ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի գլխաւորութեամբ իրանցի հրամանատարների եւ զինւորականների զոհաբերութիւնները:

Անդրադառնալով բոլոր բնագաւառներում երկու երկրների միջեւ առկայ լաւ յարաբերուիւններին Սիրիայի ԱԳՆ ղեկավարը շեշտել է յատկապէս տնտեսական ոլորտում այդ յարաբերութիւնների ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։