Հա

Քաղաքական

09/12/2020 - 13:50

«Իրանի նաւթարդիւնաբերութեան ոլորտը նոր հեռանկարներ է խոստնում». Հանրապետութեան նախագահ

«1400 թւականի պետբիւջէն կազմւել է յուսադրիչ տեսլականով»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ Իրանի նաւթարդիւնաբերութեան ոլորտի իրողութիւնները գալիք տարի կարող են փոխւել:

«alikonline.ir» - «1400 թւականի պետբիւջէն կազմւել է յուսադրիչ տեսլականով»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ Իրանի նաւթարդիւնաբերութեան ոլորտի իրողութիւնները գալիք տարի կարող են փոխւել. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իրանական նաւթարտադրութեան ծաւալների աճը եւ նոր իրողութիւնների գոյացումը, ըստ դոկտ. Ռոհանիի՝ կարող են մտահոգել մեր երկրի դէմ պատժամիջոցների սահմանման ֆանատներին եւ դրանից շահառու շրջանակներին:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով 1400 թւականի պետական բիւջէի նախագծին նշել է, որ այն ռազմավարական նշանակութեան պլան է:

Դոկտ. Ռոհանին պետական բիւէջի բովանդակութեանն անդրադառնալով նշել է, որ դրա կազմման տրամաբանութեան խորքում ընկած է հասարակութեան, մասնաւորապէս՝ խոցելի խաւի նախնական կարիքների այդ թւում՝ էլեկտրաէներգիայի կամ ջրի մատակարարման ծառայութիւնների մատչելիութեան ապահովման եւ նրանց պահանջների բաւարարման խնդիրները:

Դոկտ. Ռոհանին նաեւ նշել է, որ պետբիւջէի քաղաքականութիւնը եւ կանխատեսումները նախագծւել է այնպէս, որ համարժէքօրէն կարող է արձագանքել տւեալ ժամանակահատւածի տնտեսական շրջափուլերին:

Յաջորդ տարւայ բիւջէի մասին օրէնքի նախագծով, դոկտ. Ռոհանիի հաւաստիացմամբ՝ հաշւի են առնւել բոլոր հնարաւոր ռիսկերը եւ մարտահրաւէրները, եւ փորձ է արւել բաւարար ռեսուրսներ գեներացնել դրանց արդիւնաւէտ չէզոքացման եւ դիմակայման ուղղութեամբ, ինչպէս նաեւ ապահովւել է մեր երկրի սոցիալ-տնտեսական կայունութիւնն ու անվտանգութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։