Հա

Քաղաքական

10/12/2020 - 10:10

«Կորոնավիրուսային իրավիճակը Թեհրանում մտահոգիչ է». Զալի

«Թեհրան նահանգում կորոնավիրուսի տարածւածութեան մակարդակը մտահոգութեան առիթ է տալիս»,- այս մասին յայտարարել է Կորոանվիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին:

«alikonline.ir» - «Թեհրան նահանգում կորոնավիրուսի տարածւածութեան մակարդակը մտահոգութեան առիթ է տալիս»,- այս մասին յայտարարել է Կորոանվիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին՝ զգուշացնելով համավարակի տարածման կանխարգելման նպատակով, խուսափել ընտանեկան հաւաքներից, մասնաւորապէս՝ Եալդայի տօնին:

Ըստ Ալիռեզա Զալիի՝ մեր երկրում կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառներից ընտանեկան եւ, այլ մասնաւոր հաւաքոյթներն են:

Հիւանդութեան տարածման նկատմամբ աճող մտահոգութիւնից ելնելով, դոկտ. Զալին քաղաքացիներին յորդորել է խուսափել Եալդային ընտանեկան եւ մասնաւոր այլ հաւաքոյթներից:

Կիրառւող սահմանափակումներով հանդերձ, Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի ղեկավարը նկատել է, որ նահանգում աճել է քաղաքային երթեւեկութեան ծաւալները:

«Ինչպէս մասնաւոր, այնպէս էլ հասարակական ոլորտում, անհրաժեշտ է հետեւել հաւաքների կազմակերպման արգելքին»,- նշել է նա՝ նկատելով, որ ձմռան սեզոնին զուգահեռ համավարակի նոր ալիքի բռնկման կանխատեսումներն իրականութիւն են դառնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։