Հա

Քաղաքական

10/12/2020 - 12:10

«Խաֆ-Հարաթ երկաթգիծը կամրապնդի Իրանի եւ Աֆղանստանի միջեւ յարաբերութիւնները». Նախագահ Ռոհանի

«Իրանցի եւ աֆղան ժողովուրդները պատմութեան ընթացքում բազմիցս արձանագրել են իրենց միջեւ ամուր եւ եղբայրական յարաբերութիւնների առկայութեան փաստը»,- այս մասին այսօր դեկտեմբերի 10-ին, Խաֆ-Հարաթ երկաթգծի վիրտուալ շահագործման յանձնման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Իրանցի եւ աֆղան ժողովուրդները պատմութեան ընթացքում բազմիցս արձանագրել են իրենց միջեւ ամուր եւ եղբայրական յարաբերութիւնների առկայութեան փաստը»,- այս մասին այսօր դեկտեմբերի 10-ին, Խաֆ-Հարաթ երկաթգծի վիրտուալ շահագործման յանձնման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին իր ելոյթի ընթացքում նշել է, որ Խաֆ-Հարաթ երկաթգծի կառուցումը ենթադրում է կտրուկ շրջադարձ Իրանի եւ Աֆղանստանի միջեւ յարաբերութիւններում:

Նախագահ Ռոհանին նկատել է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն, եւ ստեղծւած են՝ ոչ միայն բարեկամական այլ մշակութային, քաղաքական, հասարակական եւ այլ ոլորտների համագործակցութեան հիմքի վրայ:

Անդրադառնալով Իրանը եւ Աֆղանստանը իրար կապող նոր երկաթգծի կառուցմանը դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ այն, առաւել քան երբեւէ, կամրապնդի երկու երկրների յարաբերութիւնները:

Նախագահ Ռոհանին հակահամաճարակային նկատառումներից ելնելով կիրառւող սահմանափակումներին, եւ երկաթգծի շահագործման յանձման վիրտուալ արարողութեան ձեւաչափին անդրադառնալով նշել է, որ ցաւօք, այդպէս էլ հնարաւոր չեղաւ ֆիզիքապէս ներկայանալ արարողութեանն, այդուհանդերձ, մենք՝  երկու երկրների նախագահները դրա կարգը իրականացնում ենք վիրտուալ ձեւաչափով:

Ըստ դոկտ. Ռոհանիի էթնիկ եւ լեզւական ընդհանրութիւններից, եւ դրա ազդեցութեան արդիւնքով առաջացած միաւորումներից բացի, երկու երկրների ժողովուրդները նաեւ կարող են նոյն ճակատագրերին արժանանալ՝ մատնանշելով, երկու երկրների համար գոյացած տարածաշրջանային անվտանգութեան, եւ աշխարհաքաղաքական ընդհանրութեան հարցերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։