Հա

Քաղաքական

12/12/2020 - 13:20

«Կորոնավիրուսային իրավիճակը բարելաււում է». Նախագահ Ռոհանի

Կորոնավիրուսի նոր դէպքերի թւերը նոր սահմանափակումների կիրառմանը զուգահեռ նւազում են»,- այս մասին այսօր՝ դեկերմբերի 12-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ այդ փաստը յուսադրիչ է:

«alikonline.ir» - «Կորոնավիրուսի նոր դէպքերի թւերը նոր սահմանափակումների կիրառմանը զուգահեռ նւազում են»,- այս մասին այսօր՝ դեկերմբերի 12-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ այդ փաստը յուսադրիչ է:

Ըստ դոկտ. Ռոհանիի՝ որոշ քաղաքներից բացի, կորոնավիրուսի տարածման մակարդակը երկրի տարածքում նւազում է:

12 քաղաքներ գտնւում են կորոնավիրուսային կարմիր գօտում, ինչ վերաբերում է միւս քաղաքներին, ապա, դրանք նախագահի խօսքով՝ գտնւում են, աւելի ցածր ռիկսային՝ նարնջագոյն եւ դեղին գօտիներում:

Երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ռիսկայնութեան մակարդակի նւազումն ըստ դոկտ. Ռոհանիի՝ պայմանաւորւած է վերջին շրջանում կիրառւած նոր հակահամաճարակային միջոցառումներով:

Նախագահ Ռոհանին իր խօսքերում նշել է, որ մենք դանդաղ նւազում ունենք, այնուամենայնիւ, դա ամենեւին չի նշանակում, որ կորոնավիրուսը իսպառ կը վերանայ: Դանդաղ նւազման միտումը կը դիտւի, որից յետոյ հնարաւոր է, որ մենք նորից բռնկում արձանագրենք:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ անդրադարձել է համավարակի հետեւանքներին եւ դրա՝ տարբեր ոլորտներին թողած ազդեգութեան շրջանակներին ընդգծելով, որ կորոնավիրուսի հետեւանքները չեն սահմանափակւում միայն առողջապահութեան համակարգով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։