Հա

Քաղաքական

12/12/2020 - 13:40

«Դասեր քաղէք Սադդամի ճակատագրից». Զոլնուրին՝ Էրդողանին

Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ հոջ. Մոջթաբա Զոլնուրին արձագանքել է նախօրէին բաքւում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի տարածքային ամբողջականութեան դէմ ուղղւած սադրիչ յայտարարութեանը՝ դա համարելով պանթուրքիստական նկրտումների ակնյայտ դրսեւորում:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ հոջ. Մոջթաբա Զոլնուրին արձագանքել է նախօրէին բաքւում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի տարածքային ամբողջականութեան դէմ ուղղւած սադրիչ յայտարարութեանը՝ դա համարելով պանթուրքիստական նկրտումների ակնյայտ դրսեւորում:

«Եթէ Էրդողանը չկտրւէր գրականութիւն, աշխարհագրութիւն եւ պատմութիւն առարկաներից կիմանար, որ այդ բանաստեղծութիւնը գրւել է սգելու համար Ադրբեջանի անջատումը մայր Իրանի տարածքից:

Դասեր քաղէք Սադդամի ճակատագրից եւ անմիջապէս ներողութիւն խնդրէք Իրանի միաբան եւ պատւախնդիր ժողովրդից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:

Յիշեցնենք, որ Էրդողանի մէջբերած բանաստեղծութիւնը յաճախ չարաշահւում է Իրանի պանթուրքիստների կողմից, եւ դարձել է նրանց անջատողականութեան խորհրդանիշերից մէկը: 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։