Հա

Քաղաքական

15/12/2020 - 13:07

«1400 թւականի բիւջէի նախագիծը հիմնւած է երկրի հնարաւորութիւնների վրայ». Հանրապետութեան նախագահ

«1400 թւականի բիւջէի նախագիծը հիմնւած է Իերկրի հնարաւորութիւնների վրայ». Հանրապետութեան նախագահ

«alikonline.ir»- 1400 թւականի պետբիւջէի նախագիծը հիմնւած է երկրի հնարաւորութիւնների եւ կարողութիւնների վրայ, եւ դրա մերժումը կը նշանակի առկայ փաստերի եւ իրողութեան անտեսում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին Կառավարութեան տնտեսական տնտեսական համակարգման շտաբի նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Յաջորդ տարւայ բիւջէի նախագիծը կազմելու եւ մշակելու համար հիմք են հանդիսացել երկրի տնտեսական ներուժը եւ միջազգային ասպարէզի իրողութիւնները, եւ այն ներկայացւել է ներքին տւեալների եւ հնարաւորութիւնների մանրամասն վերլուծութեամբ»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ նախագծի որոշ ընդդիմախօսներ թոյլ են տալիս ռազմավարական սխալ՝ անտեսելով առկայ իրողութիւնն ու երկրի հնարաւորութիւնները:

«Հակառակ նրանց ընկալմանն ու վերլուծութեանը, ովքեր կարծում են, որ բիւջէի նախագիծը հիմնւած է միջազգային իրադարձութիւնների եւ, մասնաւորապէս ԱՄՆ ընտրութիւնների արդիւնքների վրայ, պէտք է շեշտենք, որ 1400 թւականի բիւջէի նախագիծը ձեւաւորւել է հէնց Իրանի տնտեսական ներուժի հիման»,- շեշտել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։