Հա

Քաղաքական

16/12/2020 - 13:03

«Այսօր առաւել քան երբեւէ հզօր ենք». նախագահ Ռոհանի

 «Իրավիճակը 2015 թւականի համեմատութեամբ փոխւել է. Մենք հզօր ենք առաւել քան երբեւէ»,- այս մասին այսօր Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir»- «Իրավիճակը 2015 թւականի համեմատութեամբ փոխւել է. Մենք հզօր ենք առաւել քան երբեւէ»,- այս մասին այսօր Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահ Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադառալով կորոնավիրուսով պայմանաւորւած երկրում ստեղծւած իրավիճակին նշել է, որ այս տարի պէտք է առանձնայատուկ ուշադրութիւն դարձնել բուժաշխատողներին:

Դոկտ. Ռոհանին նշելով, որ կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրում դրական տեղաշարժ է արձանագրել յայտնել է.«Նոր սահմնափակումների կիրառման արդիւնքում, ինչպէս համավարակի հետեւանքով արձանագրւած մահերի ցուցանիշն, այնպէս էլ կորոնավիրուսով վարակւածութեան դէպքերը նւազել են»:

Կորոնավիրուսի կարմիր ռիսկային գօտիներին անդրադառնալով, դոկտ. Ռոհանին նշել է, որ այս պահի դրութեամբ երկրի միայն 12 քաղաքաներ են գտնւում ռիսկային կարմիր գօտում:

Ինչ վերաբերում է միւս քաղաքներին Հանրապետութեան նախագահը նշել է, որ ժողովրդի համագործակցութեան եւ համավարակի դէմ պայքարի ազգային շտաբի կիրառած լուծումների շնորհիւ մեզ յաջողւեց վերահսկել կորոնավիրուսի նոր ալիքի բռնկումը:

Մեր երկրում արդիւնաբերական ոլորտը եւ արտադրանքի ծաւալները, ըստ նախագահ Ռոհանիի, բոլոր խնդիրներով հանդերձ, շարունակում է աճ արձանագրել:

Նախագահ Ռոհանին Միջուկային համապարփակ համաձայնագրին անդրադառնալով նշել է, որ դրա շնորհիւ Իրանը վերականգնեց իր հեղիկակութիւնը՝ մերժելով, Իրանի մասին շրջանառւող կեղծ պրոպագանդիստների բոլոր թեզերը:

«Մենք վերականգնելով, իրանցիների հեղինակութիւնը, միջազգային հանրութեանը փաստեցինք, որ Իրանը մշտապէս հաւատարիմ է իր խոստմանը»,- նշել է նա՝ կարեւորելով Իրանի որդեգրած լոյալ քաղաքական դիրքորոշումների արձանագրած արդիւնաւէտութիւնը:

Ըստ նախագահ Ռոհանիի՝ այսօր, քան երբեւէ, հզօր ենք իսկ մեր հակառակորդները, եւ թշնամիները տապալւում են:

«Հզօր ենք տարբեր ոլորտներում, այդ թւում՝ պաշտպանական ոլորտը ժամանակակից տեխնոլոգիաներով համալարման, ռազմածովային նաւատորմի զարգացւածութեան, ինչպէս նաեւ՝ ցենտրիֆուգների կատարելագործման առումներով»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։