Հա

Քաղաքական

17/12/2020 - 12:17

Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները հանդիպել են դատաիրաւական համակարգում միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերիի Քանիի հետ

Երէկ՝ դեկտեմբերի 16-ին Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը հանդիպել են դատաիրաւական համակարգում մարդու իրաւունքների եւ միջազգային  հարցերով տեղակալ եւ մարդու իրաւունքների հարցերով քարտուղար Ալի Բաղերիի Քանիի հետ:

«alikonline.ir»- Երէկ՝ դեկտեմբերի 16-ին Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը հանդիպել են դատաիրաւական համակարգում մարդու իրաւունքների եւ միջազգային  հարցերով տեղակալ եւ մարդու իրաւունքների հարցերով քարտուղար Ալի Բաղերիի Քանիի հետ:

Հանդիպման ընթացքում պատգամաւորները համապարփակ զեկոյց են ներկայացրել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների, մասնաւորապէս` իրանահայութեան հասարակական, մշակութային եւ կենցաղական պայմանների վերաբերեալ:

Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները նաեւ անդրադարձ են կատարել կրօնական փոքրամասնութիւնների, այդ թւում՝ իրանահայութեանը վերաբերող իրաւական, օրէնսդրական եւ այլ հարցերին:

Դոկտ. Ալի Բաղերին իր հերթին ողջունելով պատգամաւորներին նշել է, որ հետեւողական ջանքեր է կատարւում իրանահայ քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան ապահովման, եւ ներկայացւած բոլոր խնդիրների լուծման ուղղութեամբ:

Մահմեդական եւ քրիստոնիայ խաղաղ գոյակցութեանն անդրադառնալով, դոկտ. Բաղերին, նշել է, որ երկու աստւածային կրօնների հետեւորդների միջեւ փոխադարձ վստահութիւնը եւ բարիդրախաղաղ գոյակցութիւնը թոյլ է տալիս յարաբերութիւնների ամրապնդման շարունակականութեանը հաւատալուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։