Հա

Քաղաքական

17/12/2020 - 14:44

«Կառավարութիւնը իր ամբողջ ներուժը գործադրում է պատժամիջոցների յաղթահարման ուղղութեամբ». Նախագահ Ռոհանի

«Կառավարութիւնն իր ամբողջ ջանքերը գործադրում է պատժամիջոցների յաղթահարման եւ դրանց ազդեցութեան նւազեցման ուղղութեամբ»,- այս մասին այսօր դեկտեմբերի 17-ին, Ներքին Գործերի նախարարութեանը վերաբերող եւ քաղաքային ենթակառուցւածքների զարգացմանը միտւած մի շարք ազգային խոշոր նախագածերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»- «Կառավարութիւնն իր ամբողջ ջանքերը գործադրում է պատժամիջոցների յաղթահարման եւ դրանց ազդեցութեան նւազեցման ուղղութեամբ»,- այս մասին այսօր դեկտեմբերի 17-ին, Ներքին Գործերի նախարարութեանը վերաբերող եւ քաղաքային ենթակառուցւածքների զարգացմանը միտւած մի շարք ազգային խոշոր նախագածերի շահագործման յանձնման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կառավարաութեան իրականացրած շուրջ 7 հազար եւ 950 մլդ. թուման արժողութեամբ կապիտալ ներդրման արդիւնքով շահագործման է յանձնւել մի շարք ազգային խոշոր նախագծեր»,- նշել է Նախագահը՝ յաւելելով, որ մինչեւ իր պաշտօնավարման աւարտը նախատեսւում է 180 ազգային նախագծերի շահագործման ծրագրի իրականացում:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով քաղաքային ծառայութիւնների մատուցման եւ ենթակառուցւածքների բարելաւման կարեւորութեանը, մասնաւորապէս, պայմանաւորւած մեր երկրի քաղաքային բնակչութեան բարձր ցուցանիշով, որն, ի դէպ, ըստ դոկտ. Ռոհանին կազմում է աւելի քան 74 տոկոս, յստակեցրել է, որ անհրաժեշտ է ապահովել գիւղական համայնքներին բոլոր ծառայութիւնների մատուցման մատչելիութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։