Հա

Քաղաքական

19/12/2020 - 13:15

«Երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի կարմիր գօտիների քանակը զրոյի հասցրինք». Նախագահ Ռոհանի

«Երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի կարմիր՝ ռիսկային գօտնիներ այլեւս գոյութիւն չունեն»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի կարմիր՝ ռիսկային գօտնիներ այլեւս գոյութիւն չունեն»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահ Ռոհանիի խօսքով՝ կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի կիրառած արդիւնաւէտ լուծումների շնորհիւ մեր երկրում այլեւս կորոնավիրուսի կարմիր՝ ռիսկային գօտիներ գոյութիւն չունեն: Դա ըստ նրա՝ պայմանաւորւած է վերջին շաբաթների ընթացքում կիրառւած սահմանափակումներով:

«Դա նաեւ պայմանաւորւած է մեր ժողովրդի ցուցաբերած բարձր միասնականութեամբ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ բարձր համագործակցութիւն են ցուցաբերել նաեւ կորպորացիաների ղեկավարները եւ, առհասարակ, տնտեսական բոլոր տնտեսվարողները:

Նախագահ Ռոհանին իր երախտագիտութիւնը յայտնելով Իրանի ժողովրդին, մասնաւորապէս՝ առողջապահական համակարգի բոլոր աշխատակիցներին, եւ բոլոր նրանց ովքեր շարունակական ջանքեր են գործադրում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների յաղթահարման ուղղութեամբ, նշել է. «Մեր ժողովրդի ցուցաբերած համընդհանուր միասնականութիւնը թօթափեց առողջապահական համակարգի գերծանրաբեռնւածութիւնը»:

Նախագահ Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ անդրադարձել է մեր երկրի տնտեսական իրավիճակին: Նա բարձր է գնահատել տնտեսութեան աճը, եւ արձանագրւած դրական ցուցանշը՝ նշելով, որ կանխատեսում է աճի պահպանում:

«Մենք նաեւ կանխատեսում ենք, որ մինչեւ այս տարւայ աւարտն առնւազն կը պահպանւի ընթացիկ տարւայ դրական ցուցանիշը, իսկ յաջորդ տարի նոր աճի տեմպեր կարձանագրենք»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։