Հա

Քաղաքական

20/12/2020 - 13:30

«Ժողովուրդը սիրում եւ յարգում է բուժքոյրերին». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Բուժքոյրի օրւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդէս է եկել տեսաուղերձով:

«alikonline.ir» - Բուժքոյրի օրւայ առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդէս է եկել տեսաուղերձով:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը բարձր գնահատելով բուժանձնակազմի, մասնաւորապէս՝ բուժքոյրերի կատարած աշխատանքը, նրանց անւանել է «Հիւանդների պահապան հրեշտակներ»:

Այաթ. Խամենէին յատուկ ընդգծել է այն հսկայական եւ նւիրական աշախատանքը, որը կատարել են բուժքոյրերը COVID-19 համավարակի ընթացքում՝ յաճախ վտանգելով սեփական կեանքն ու առողջութիւնը:

«Նւիրական այն աշխատանքը, որ նրանք կատարել են այս բոլոր օրերի ընթացքում պատճառ է դարձել, որ ժողովուրդն աւելի սիրի եւ յարգի նրանց»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ կոչ անելով կառավարութեանը եւ համապատասխան կառոյցներին ուշադրութեամբ հետեւելու բուժքոյրերի պահանջներին ու կարիքներին, եւ գործադրել բոլոր ջանքերը դրանք բաւարարելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։