Print this page
21/12/2020 - 10:10

Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը հանդիպել են Իսլ. խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսէյն Ամիր Աբդոլահիանի հետ

Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը՝ երէկ դեկտեմբերի 20-ին, հանդիպել են Իսլ. խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսէյն Ամիր Աբդոլահիանի հետ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը՝ երէկ դեկտեմբերի 20-ին, հանդիպել են Իսլ. խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսէյն Ամիր Աբդոլահիանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հարաւային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորները, կարեւորել են գեներալ Սոլէյմանիի աւանդը միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում, մասնաւորապէս՝ սիրիացի եւ իրաքցի ժողովուրդների անվտանգութեան ապահովմանն ուղղւած քայլերին:

Դա, նրանց հաւաստիացմամբ՝ իրականացւել է անկախ գեներալ Սոլէյմանիի կրօնական եւ այլ պատկանելիութիւններից:

Զրուցակիցները նաեւ անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատւած նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին:

Տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկելով, զրուցակիցներն ընդգծել են Իրանի եւ Հայաստանի միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների խորացման կարեւորութիւնը:

Բարձր գնահատելով Իրան-Հայաստան յարաբերութիւնների ներկայիս մակարդակը՝ զրուցակիցները երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաւել ընդլայնման եւ զարգացման յոյս են յայտնել:

Իրանահայ պատգամաւորները մասնաւորապէս կարեւորել են Իրանի տարածաշրջանային եւ միջազգային ներգրաււածութեան աստիճանի բարձրացումը, որն էլ ըստ նրանց՝ կը նպաստի տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովմանը:

Յարակից լուրեր