Հա

Քաղաքական

21/12/2020 - 12:50

«Նախարարների գործունէութեան վերահսկումը գտնւում է Հանրապետութեան նախագահի սահմանադրական լիազօրութիւնների շրջանակում». Նախագահ Ռոհանի

Նախարարների գործունէութեան վերհասկումը գտնւում է Հանրապետութեան նախագահի սահմանադրական լիազօրութիւնների շրջանակում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, քաղաքացիական եւ հիմնարար իրաւունքների թեմայով անցկացւող խորհրդաժողովի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Նախարարների գործունէութեան վերհասկումը գտնւում է Հանրապետութեան նախագահի սահմանադրական լիազօրութիւնների շրջանակում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, քաղաքացիական եւ հիմնարար իրաւունքների թեմայով անցկացւող խորհրդաժողովի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ նախարարների աշխատանքային գործունէութեան վերհսկման գործընթացը գտնւում է նախագահի սահմանադրական լիազօրութիւնների շրջանակում, այլ ոչ թէ խորհրդարանի եւ պատգամաւորների, դոկտ. Հասան Ռոհանին յստակեցրել է. «Համակարգի կայունութիւնը պայմանաւորւած է, նաեւ հանրապետական կառավարման համակարգի կայացման փաստով, ինչպէս նաեւ ժողովրդի ընտրութեան իրաւունքի ամրագրմամբ»:

Վերահաստատելով մեր երկրում ժողովրդի ընտրութեանն իրաւունքի սկզբունքի պահպանման կարեւորութիւնը, դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ Իրանում գործում է հանրապետական համակարգ, այլ ոչ թէ կուսակցական:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է մեր երկրում սահմանադրութեան ստեղծման գործընթացին նշելով, որ Իրանի սահմանադրութիւնը ունի ժամանակակից բնոյթ, որի առանցքային տարրերից կրօնն է, հանրային իշխանութիւնը, որը սահմանւած է մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքներով եւ ազատութիւններով, որպէս անմիջականօրէն գործող իրաւունք:

Նախագահ Ռոհանին իր ելոյթի ընթացքում ի թիւս այլ հարցերի նաեւ անդրադարձել է սահմանադրութեան ճիշտ մեկնաբանման կարեւորութեանը, կառավարութեան իրականացրած հակաճգնաժամային միջոցառումերին, խոցելի խաւի համար անվճար ջրի եւ հոսանքի ծառայութիւնների մատակարարման կառավարութեան նախաձեռնութեանը, իր ղեկավարութեան ընթացքում Իրանում կանանց իրաւունքների պաշտպանութեան ապահովման հարցերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։