Հա

Քաղաքական

23/12/2020 - 12:00

«Տնտեսութիւնը դրական տեղաշարժի միտում է արձանագրում». Նախագահ Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կառավարութեան նիստի ընթացում շնորհաւորելով Յիսուս Քրիստոսի ծննդեան տօնի կապակցութեամբ նշել է, որ Քրիստոսը խաղաղութեան, բարութեան եւ ընկերութեան խորհրդանիշ է, եւ նա էապէս ազդել է մարդկային մտածողութեան վրայ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կառավարութեան նիստի ընթացում շնորհաւորելով Յիսուս Քրիստոսի ծննդեան տօնի կապակցութեամբ նշել է, որ Քրիստոսը խաղաղութեան, բարութեան եւ ընկերութեան խորհրդանիշ է, եւ նա էապէս ազդել է մարդկային մտածողութեան վրայ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադառնալով երկրի առջեւ ծառացած խնդիրներին, այդ թւում՝ կորոնավիրուսի համավարակի բռնկմանը, հակաիրանական պատժամիջոցների սահմանման հետեւանքներին նշել է, որ դրանց ազդեցութիւնների չէզոքացման յաջողութիւնը խոշոր հաշւով պայմանաւորւած է ժողովրդի աջակցութեան եւ ամբողջ համակարգի գործադրած ջանքերով:

Նախագահ Ռոհանին 1400 թւականի պետական բիւջէի մասին նախագծին անդրադառնալով նշել է, որ այն տարբերւում է նախորդ տարիների նախագծերից, որը հիմնականում պայմանաւորւած է քաղաքական նոր կանխատեսումներով եւ աշխարհաքաղաքական զարգացումներով:

Նախագիծը նախագահի խօսքով՝ կանխատեսում է նաւթարդիւնաբերական ոլորտի եկամուտների աճ, սոցիալական պաշտպանութեան լրացուցիչ ծրագրեր, տնտեսական, գիւղատնտեսութեան, ինչպէս նաեւ՝ այլ ծառայութիւնների համար պահանջւող դրոյթներ:

Նախագիծը նաեւ ենթադրում է, ինչպէս գնաճի ազդեցութեան չէզոքացման ծրագրեր, այնպէս էլ տնտեսութեան կայուն աճի եւ զարգացման պլաններ:

Հանրապետութեան նախագահն իր ելոյթի ընթացքում նաեւ անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին եւ կառավարութեան ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին նշելով, որ Իրանը դրական արդիւնքներ է արձանագրել համավարակի մեկուսացման ուղղութեամբ:

Դոկտ. Ռոհանին իր ելոյթի ընթացքում նաեւ նշել է, որ մեր երկրի տնտեսական աճի վերաբերեալ լաւատեսական է տրամադրւած եւ տնտեսական ակտիւութեան մակարդակն վերջին ամիսներին բարելաւման միտում է ցուցաբերել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։