Հա

Քաղաքական

26/12/2020 - 11:40

«Պէտք է պահպանել կորոնավիրուսային իրավիճակի վերահսկման զսպւածութիւնը». Նախագահ Ռոհանի

Մեր երկրում այլեւս գոյութիւն չունեն կորոնավիրուսի կարմիր ռիսկային գօտիներ: Այս մասին՝ այսօր դեկտեմբերի 26-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Մեր երկրում այլեւս գոյութիւն չունեն կորոնավիրուսի կարմիր ռիսկային գօտիներ: Այս մասին՝ այսօր դեկտեմբերի 26-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ համավարակի դէմ պայքարի ազգային շտաբի կիրառած հակաճգնաժամային միջոցառումների արդիւնքով մեր երկրում նւազել է համավարակի հետեւանքով մահացութեան եւ վարակման ցուցանիշը. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ կորոնավիրուսի, նարնջագոյն, աւելի ցածր ռիսկայնութիւն ներկայացնող տարածքների քանակը նոյնպէս նւազել է՝ հասնելով, միայն մի քանիսի:

Համավարակի տարածման կառավարման վերահսկողութեան սահմանման եւ արձանագրւած արդիւնքներն ամրագրելու նպատակով, դոկտ. Ռոհանին ժողովրդին յորդորել է շարունակել հետեւել հակահամաճարակային միջոցառումների պահպանման ընթացակարգերն, այդ թւում՝ հիգիենայի եւ սոցիալական հեռաւորութեան պահպանման կանոններին:

Նախագահ Ռոհանին անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքով արձանագրւած մահացութեան ցուցանշին նշել է, որ դեռեւս դրա մակարդակը բարձր է, յաւելելով. «COVID-19-ի  հետեւանքով աւելի քան օրական 130 մահացութեան դէպքերի արձանագրումը պէտք է հասցնել նւազագոյնի»:

Այնուամենայնիւ, նա, հաւաստիացրել է, որ կիրառւած լուծումների արդիւնքով՝ համավարակի տարածման տեմպերը կտրուկ դանդաղել են:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից ապաքինւած բուժառուներին նա նշել է, որ դրանց թիւն էլ շարունակում է աճել, ընդորում՝ յաւելելով, որ ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր երկրում աճում է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի անցկացման թիւը եւ դրանց յաճախականութիւնը:

«Կորոնավիրուսային մահացութեան եւ վարակման դէպքերը զրոյի հասցնելու համար պէտք է շարունակել պահպանել կորոնավիրուսային իրավիճակի վերահսկման զսպւածութեան բարձր մակարդակը»,- շեշտել է Նախագահը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։