Հա

Քաղաքական

27/12/2020 - 11:20

Նահատակների հիմնարկութեան նախագահ Սայիդ Ուհադին այցելել է նահատակներ՝ Էդմոնդ Մովսիսեանի եւ Հայկակ Մովսիսեանի ընտանիքներին

Նահատակների հիմնարկութեան նախագահ Սայիդ Ուհադին երէկ՝ դեկտեմբերի 26-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելել է նահատակ Էդմոնդ Մովսիսեանի եւ Հայկակ Մովսիսեանի ընտանիքներին:

«alikonline.ir» - Նահատակների հիմնարկութեան նախագահ Սայիդ Ուհադին երէկ՝ դեկտեմբերի 26-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելել է նահատակ Էդմոնդ Մովսիսեանի եւ Հայկակ Մովսիսեանի ընտանիքներին. հաղորդում է նահատակների հիմնարկութեան պաշտօնական կայքը:

Այցի ընթացքում հիմնարկի տնօրէնը բարձր է գնահատել պարտադրեալ պատերազմի տարիներին կրօնական փոքրամասնութիւնների, մասնաւորապէս իրանահայերի աւանդն ուղղւած հայրենիքի պաշտպանութեան գործին՝ նշելով, որ նրանք իրենց կեանքով պաշտպանեցին հայրենիքը, մեր ինքնութիւնը եւ ապագան:

Սայիդ Ուհադիի առանձնայատուկ կարեւորել է իրանահայերի դերը մեր երկրի անկախութեան պահպանման եւ ամրապնդման, իրանական պետութեան զարգացման եւ բարգաւաճման գործում ներդրած նշանակալի աւանդը:

Իրանահայ երկու նահատակների ընտանիքների հետ հանդիպման ընթացքում Նահատակների հիմնարկութեան տնօրէնը խոստացել է լուծել նրանց առողջութեան ապահովման հարցերը՝ հաւաստիացնելով, որ  հետեւողական է լինելու այդ հարցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։