Հա

Քաղաքական

27/12/2020 - 12:45

«Կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացման դէպքերը նւազել է 40 տոկոսով». համաճարակաբան

Կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացման դէպքերը նւազել է 40 տոկոսով. այս մասին յայտարարել է համաճարակաբանութեան կենտրոնի տեղակալ Շահնամ Արշին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացման դէպքերը նւազել է 40 տոկոսով. այս մասին յայտարարել է համաճարակաբանութեան կենտրոնի տեղակալ Շահնամ Արշին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հոսպիտալացման դէպքերի նւազման միտումը, ըստ դոկտ. Արշիի՝ պայմանաւորւած է վերջին շաբաթների ընթացքում կիրառւած հակահամաճարակային միջոցառումներով:

Համաճարակաբանի խօսքով՝ նւազման միտմանը զուգահեռ իջել է նաեւ կորոնավիրուսի հետեւանքով հիւանդանոցներ դիմորդների թիւը:

Մազանդարան նահանգից բացի, որտեղ նրա տեղեկութիւններով նկատւել է կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտակացման դէպքերի յարաբերական կայուն աճ, երկրի միւս նահանգներում արձանագրւել է կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղեցում:

«Կորոնավիրուսի տարածման հետեւանքով հոսպիտալացման դէպքերի նւազման արդիւնքով մեր երկրում հիւանդանոցների, մասնաւորապէս կորոնավիրուսային ինֆեկցիոն հիւանդանոցների գերծանրաբեռնւածութիւնը զգալիօրէն թօթափւել է»,- նշել է նա՝ յաւելելով, որ կորոնավիրուսային ծանր եւ ծայրայեղ ծանր բուժառուների թիւն էլ նւազեցում է արձանագրել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։