Հա

Քաղաքական

28/12/2020 - 13:40

«Դիւանագիտական օբիեկների դէմ ուղղւած յարձակումներն անընդունելի են». Սայիդ Խաթիբզադէ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ նշելով, որ Իրանը մշտապէս փորձում է հեռու մնալ բոլոր տեսակի լարւածութիւններից, յստակեցրել է. «Մենք պատրաստ ենք ամէն գնով պաշտպանել Իրանը»,- այս մասին յայտարարել է նա իր հերթական մամլոյ ասուլիսի ընթացքում:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ նշելով, որ Իրանը մշտապէս փորձում է հեռու մնալ բոլոր տեսակի լարւածութիւններից, յստակեցրել է. «Մենք պատրաստ ենք ամէն գնով պաշտպանել Իրանը»,- այս մասին յայտարարել է նա իր հերթական մամլոյ ասուլիսի ընթացքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ շնորհաւորելով, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ նշել է, որ յոյս ունենք յաջորդ շաբաթւայ ընթացքում աստիճանաբար կը վերածւեն հակահամաճարակային խստացւած ռեժիմի սահմանափակումները:

«Իրանը, երբեւէ չի ձգտել լարւածութեան սրման, այնուամենայնիւ, հակաիրանական լարւածութիւնների հրահրման պատասխանատւութիւնը կրելու է ԱՄՆ-ն»,- նշել է Խաթիբզադէն:

ԱԳՆ մամլոյ խօսնակը անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի անդամ երկների ԱԳ նախարարների մակարդակում կայացած հանդիպմանը նշել է, ԱԳ նախարարները մէկ անգամ եւս կարեւորեցին Միջուկային գործարքի պահպանման եւ դրա լիարժէք իրականացման անհրաժեշտութիւնը:

Խաթիբզադէն դատապարտելով, Իրաքում դիւանագիտական օբիեկտների դէմ յարձակման գործողութիւնները, մերժել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի եւ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջադէպի պատասխանատւութիւնը Իրանի վրայ բարդելու փորձերը:

«Իրանը վճռականապէս անընդունելի է համարում, Բաղդադի դիւնագիտական օբիեկտների դէմ ուղղւած յարձակումները»,- յստակեցրել է նա:

Նա նաեւ նշել է, որ Բաղդադի «կանաչ գօտու» հրթիռակոծումից յետոյ Թեհրանի հասցէին ուղղւած ԱՄՆ-ի մեղադրանքները խիստ կասկածելի են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։