Հա

Քաղաքական

29/12/2020 - 13:50

Մեկնարկեց կորոնավիրուսի դէմ իրանական «Կովոիրան» անւանումով պատւաստանիւթի առաջին մարդկային փորձարկումները

Կենդանիների վրայ կլինիկական փորձարկումների փուլն անցկացնելուց յետոյ, այսօր` դեկտեմբերի 29-ին Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքիի մասնակցութեամբ՝ մեր երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի մարդկային փորձարկումների կլինիկական փուլը:

«alikonline.ir» - Կենդանիների վրայ կլինիկական փորձարկումների փուլն անցկացնելուց յետոյ, այսօր` դեկտեմբերի 29-ին Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքիի մասնակցութեամբ՝ մեր երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի մարդկային փորձարկումների կլինիկական փուլը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կորոնավիրուսի դէմ մշակւած նոր իրանական պատւաստանիւթն, որն ի դէպ մշակւել է իրանցի փորձագէտների ջանքերով, հէնց նրանց համոզմամբ՝ կարող է արձանագրել բարձր արդիւնաւէտութիւն:

Նշենք, որ «Էմամ Խոմէյնիի անւան գործադիր շտաբի» հետազօտական խմբի ջանքերով մշակւած պատւաստանիւթի կլինիկական փուլի առաջին պատւաստման գործընթացն իրականացւել է նոյն խմբի ղեկավարի դստեր՝ Թայեբէ Մոխբէրի վրայ:

Նա պատւաստումից առաջ լրագրողների հետ զրոյցում յոյս է յայտնել, որ պատւաստանիւթը շուտով հասանելի կը դառնայ բոլոր քաղաքացիների համար:

Մասնագէտները նշում են, որ թեստաւորումը հնարաւորութիւն կը տայ բացայայտել պատւաստանիւթի ազդեցութիւնը տարբեր խմբերի վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։