Հա

Քաղաքական

30/12/2020 - 13:30

«Գեներալ Սոլէյմանին ազգային հերոս էր, եւ մահմեդական ժողովուրդների հպարտութեան առիթը». Նախագահ Ռոհանի

Ոչ մի քաղաքական հոսանք չի կարող գեներալ Սոլէյմանիի յիշատակը սեփականաշնորհել: Նա ազգային հերոս էր, ով Իրանի եւ տարածաշրջանաի ժողովուրդների համար հպարտութեան խորհրդանշի վերածւեց: 

«alikonline.ir» - Ոչ մի քաղաքական հոսանք չի կարող գեներալ Սոլէյմանիի յիշատակը սեփականաշնորհել: Նա ազգային հերոս էր, ով Իրանի եւ տարածաշրջանաի ժողովուրդների համար հպարտութեան խորհրդանշի վերածւեց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին գեներալ Սոլէյմանիի յիշատակի օրւայ ֆոնին՝ կառավարութեան նիստի իր ելոյթի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գեներալ Սոլէյմանիի անկախ կերպարին անդրադառնալով, դոկտ. Ռոհանին նշել է, որ նա իր անկախ նկարագրով, անգնահատելի աւանդ է ունեցել մեր հայրենիքի պաշտպանութեան, սիոնիստական գաղափարախօսութեան դէմ պայքարի, տարածաշրջանում ահաբեկիչութեան չէզոքացման եւ, առհասարակ, բռնապետների դէմ մարտնչման գործում:

«Գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը վրէժի պատգման էր կրում, ահաբեկչութեան, մասնաւորապէս՝ ԴԱԷՇ-ի դէմ պայքարող ժողովուրդների համար»,- նշել է Նախագահ Ռոհանին:

Նա իր ելոյթի ընթացքում նշել է, որ եթէ չլինէր ծայրայեղական խմբաւորումների դէմ գեներալ Սոլէյմանիի պայքարը, ապա ԴԱԷՇ-ի ահաբեկիչների վտանգը կարող էր սպառնալ ամբողջ աշխարհին:

Հանրապետութեան նախագահը նաեւ յիշեցրել է, որ ԴԱԷՇ-ը հէնց ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ձեւաւորած վարձկանների խմբաւորումն էր, որի ծրագրերը չէզոքացրեց լեգենդար հրամանատարը:

Նա իր ելոյթի ընթացքում նաեւ անդրադարձել է Պա­ղես­տի­նում, Ի­րա­քում, Սի­րիա­յում, Լիբանա­նում, Աֆղանստանում, ԱՄՆ-իսրաէլական դաշինքի պլան­նե­րը ձա­խո­ղե­լու գոր­ծում գե­նե­րալ Սո­լէյ­մա­նիի ո­րո­շիչ դերակա­տա­րու­թեա­նը՝ յստակեցնելով, որ գեներալ Սոլէյմանին ձախողման մատնեց նրանց գրեթէ բոլոր պլանները: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։