Print this page
02/01/2021 - 08:45

Մահացել է այաթ. Մեսբահ Եազդին

Երէկ՝ յունւարի 1-ին, 86 տարեկան հասակում մահացել է բանիմացների խորհրդի անդամ, Էմամ Խոմէյնիի անւան գիտահետազօտական ինստիտուտի ղեկավար, այաթ. Մոհամմադթաղի Մեսբահ Եազդին:

«alikonline.ir» - Երէկ՝ յունւարի 1-ին, 86 տարեկան հասակում մահացել է բանիմացների խորհրդի անդամ, Էմամ Խոմէյնիի անւան գիտահետազօտական ինստիտուտի ղեկավար, այաթ. Մոհամմադթաղի Մեսբահ Եազդին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա հիւանդանոց էր տեղափոխւել մի քանի օր առաջ ստամոքս-աղիքային հիւանդութեան պատճառով:

Աւելի ուշ նրա վիճակը աստիճանաբար վատացել է, եւ հիւանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցութեան չգալով մահացել է:

Նրա մահւան պատճառով՝ այսօր շաբաթ յունւարի 2-ին, չեն աշխատելու Ղոմ քաղաքի բոլոր կրօնական համալսարանները:

Այաթ. Մեսբահ Եազդիի մահւան կապակցութեամբ ցաւակցել են Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ մի շարք այլ բարձրաստիճան պետական պաշտօնեաներ:

Նշենք, նաեւ որ այաթ. Մեսբահ Եազդին բազմաթիւ փիլիսոփայական, մասնաւորապէս՝ մահմեդականութեան մեթոդաբանութեանը եւ փիլիսոփայութեանն առնւչւող գրքերի հեղինակ է:

Յարակից լուրեր