Հա

Քաղաքական

02/01/2021 - 08:40

Սահմաններ չճանաչող զինւորը. Գեներալ Սոլէյմանիի նահատակութիւնից մէկ տարի անց

Մէկ տարի առաջ այս օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանի արդիւնքում կազմակերպւած դաւադիր ահաբեկչական գործողութեան զոհ դարձաւ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղեդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլէյմանին։

«alikonline.ir» - Մէկ տարի առաջ այս օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանի արդիւնքում կազմակերպւած դաւադիր ահաբեկչական գործողութեան զոհ դարձաւ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղեդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլէյմանին։

Մեծ եւ առանցքային էր գեներալ Սոլէյմանիի ներդրումը տարածաշրջանում ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի գործում։ Նրա գործադրած անմիջական ջանքերի շնորհիւ էր, որ հնարաւոր դարձաւ նախ կասեցնել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման յաղթարշաւն Իրաքում եւ Սիրիայում, իսկ յետոյ, նաեւ, փշրել այդ խմբաւորման ողնաշարը ողջ տարածաշրջանում։

Եւ իզուր չէ, որ բոլոր անկախ փորձագէտները նրան համարում են Մերձաւոր Արեւելքում ահաբեկչութեան դէմ պայքարի թիւ մէկ դէմքը եւ ահաբեկիչների ահն ու սարսափը։

Գեներալ Սոլէյմանիի անմիջական ջանքերի շնորհիւ էր, որ չէզոքացւեցին Իրաքին եւ Սիրիային տիրանալու ԱՄՆ ծրագրերը, որոնց իրագործման համար Վաշինգտոնը միլիարդաւոր դոլարի ներդրում էր կատարել։

Մերձաւոր Արեւելքի երկրները եւ ժողովրդներն ահաբեկիչների վերահաս վտանգի չէզոքացման համար մեծապէս պարտական են գեներալ Սոլէյմանիին եւ նրա նահատակ զինակիցներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։