Print this page
02/01/2021 - 10:25

«Կորոնավիրուսի պիկերի ընթացքում մահացութեան եւ վարակման ցուցանիշը աւելանում է աւելի քան 3 անգամ». Հարիրչի

Կորոնավիրուսային պիկի ընթացքում մահացութեան եւ վարակման ցուցանիշը աւելանում է աւելի քան 3 անգամով: Այս մասին յայտարարել է Կոորնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավար դոկտ. Իրաջ Հարիրչին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսային պիկի ընթացքում մահացութեան եւ վարակման ցուցանիշը աւելանում է աւելի քան 3 անգամով: Այս մասին յայտարարել է Կոորնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավար դոկտ. Իրաջ Հարիրչին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հարիրչին անդրադառնալով մեր երկրում արձանագրւած կորոնավիրուսի վարակման եւ տարածւածութեան ցուցանշին նշել է, որ համապատասխան լուծումներով, այդ թւում՝ հիւանդանոցներում բուժառուների բաժանման գործընթացի սահուն ապահովման աշխատանքներով, փորձ է արւում կառավարել համավարակի նոր պիկի բռնկումը:

Կորոնավիրուսով վարակւած անձանց յայտնաբերման ծրագրերին, եւ համավարակի նոր պիկի բռնկման կանխարգելման պլաններին անդրադառնալով, դոկտ. Հարիրչին նշել է, որ հակահամաճարակային միջոցառումների կիրառման գործողութիւններով, մասնաւորապէս՝ թեստաւորումների քանակի աւելացման պլաններով, փորձում ենք վերահսկել համավարակի նոր պիկի բռնկումը:

Թեստաւորումները, ըստ Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավարի՝ առանցքային դերակատարկութիւն ունեն համավարակի տարածման զսպման գործընթացքում:

Յարակից լուրեր